loading...

Քիչ առաջ. «Մահապարտները»՝ Ղարաբաղի երկնքում..ՎՏԱՆԳԱՎՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ

Post Views - 3 363
Հայաստանի եւ Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքը գրավել է միջազգային եւ ռեգիոնալ առաջատար ԶԼՄ-ների ուշադրությունը: Bloomberg-ի, kommersant-ի եւ Chatham House-իվերլուծաբանները նշել են, որ «սպառազինությունների մրցավազքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դարձել է լուրջ խնդիր: Հայաստանը գնում է «Իսկանդեր» համակարգեր այն ժամանակ, երբ Ադրբեջանը գնում է, այսպես կոչված, մահապարտ անօդաչու թռչող սարքեր Իսրայելից եւ բանակցություններ է վարում Պակիստանում բարձր տեխնոլոգիական սպառազինությունների գնման համար»: Այս մասին գրում է Bloomberg-ը: Ռուսական kommersant.ru-ն էլ, վկայակոչելով ամերիկյան հեղինակավոր հանդեսի հրապարակումը, նշում են, որ սա տեղի է ունենում ընդամենը յոթ ամիս անց վերջին տասնամյակում ԼՂ հակամարտության ամենաթեժ սրացումից: Հայաստանի եւ Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքի մասին անհանգստություն է հայտնել նաեւ բրիտանական Chatham House կենտրոնը: Կենտրոնի փորձագետ Զաուր Շարիեւը նշել է, որ այս մրցավազքը ավելի իրատեսական կամ հավանական է դարձնում բախումը, իսկ ահա ամերիկյան Bloomberg-ի գնահատմամբ երկու պետությունները միասին սպառազինությունների վրա ծախսել են 27 միլիարդ դոլար վերջին 10 տարվա ընթացքում: Պարբերականը նշում է, որ մրցավազքում գերակա է Ադրբեջանի դիրքերը, ով իր ողջ նավթային եկամուտները կենտոնացնում է սպառազինությունների վրա, որը, ըստ Գլոբալ հիմնախնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմյան կենտրոնի գնահատման, կազմել է 22,7 միլիարդ դոլար: Bloomberg-ը նշում է, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը գերազանցում են Հայաստանի պետական բյուջեն: Ուշագրավ է, որ ընդհանուր եզրակացությամբ նշվել է, որ այդ մրցավազքն ունի աճման միտում: 
скачать dle 11.0фильмы бесплатно