loading...

ՇՏԱՊ. ինչ է կատարվում Երևանում՝ վրաերթը վրաերթի հետևից. կան մահացածներ ու վիրավորներ...

Post Views - 1 407

Դեկտեմբերի 12-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 53-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ Երեւանի Գր. Լուսավորչի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն եւ հեռացել:

Կատարվում է քննություն:

 

***

Դեկտեմբերի 12-ին, ժամը 7.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 12-ին, ժամը 16-ին, Երեւանի Տ. Պետրոսյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 12-ին, ժամը 10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հ. Հովսեփյան փողոցի թիվ 4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 88-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 12-ին, ժամը 11-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 76-ամյա տղամարդ:

Ըստ շտապօգնության բժշկի հայտարարության՝ վնասվածքը ստացել է վրաերթի հետեւանքով:

Մեկնած օպերատիվ խմբին տուժողը բացատրություն է տվել, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 13.55-ին, բաժին է ներկայացել 18-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ Երեւանի Ե. Թադեւոսյան փողոցի թիվ 9 հասցեի մոտ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն:

Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 12-ին, ժամը 16.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց պողոտայի թիվ 21 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 12-ին, ժամը 21.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ ձեռքի եւ աջ ոտքի կոտրվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ, որը հայտարարել է, որ իրենց տան կտուրից վայր է ընկել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 19-ին, «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի 26-ամյա վարորդը Աթոյան անցուղու եւ Աթոյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել նշված երիտասարդին:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.50-ին, վարորդը ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ստեփանավանի «Աշոտ Երկաթ» մայրուղու 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:


скачать dle 11.0фильмы бесплатно