loading...

Ահա թե ով է ՛՛Ինչ կոչել այս սերը՛՛ հեռուստասերիալը Արնավը

Post Views - 2 116

Հնդիկ դերասան եւ մոդել Բարուն Սոբտիին հայ հեռուստադիտողը լավ է ճանաչում: Վերջին շրջանում շատերն են հետաքրքրությամբ հետեւում դերասանի մասնակցությամբ «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալը, որի գլխավոր հերոսուհու` Սանայա Իրանի մասին արդեն անդրադարձել ենք:

Դե, ինչպես ասում են` հերթը Բարունինն է:

 

Մինչ ֆիլմերում նկարահանվելը Բոլիվուդի ապագա աստղը աշխատում էր` որպես մենեջեր: Նրա մասնակցությամբ առաջին հեռուստասերիալը կոչվում էր «Shraddha»:

Սակայն դերասանին, հատկապես, մեծ ճանաչում բերեց «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստանովելը, որից հետո նրան ընդգրկեցին աշխարհի ամենասեքսուալ դերասանների ցանկում:

Ի դեպ, Սոբտին միակ հնդիկ դերասանն է, որն արժանացել է Star Parivaar Awards-ի միանգամից 4 մրցանակի` բոլորն էլ սիրված հեռուստասերիալում Արնավին մարմնավորելու համար:

Ինչ վերաբերում է 32-ամյա  դերասանի անձնական կյանքին` նշենք, որ Բարունն ամուսնացած է իր մանկության ընկերուհու` Պաշմին Մանչանդայի հետ: Զույգի հարսանիքը կայացել է 2010 թ-ի դեկտեմբերի 12-ին:


скачать dle 11.0фильмы бесплатно